2 պացիենտ մահացել է․ կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ 35-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 113-ով՝ հասնելով 2386-ի:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2273 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24177, վերջին մեկ օրում` 922 : Փաստացի այս պահին բուժվում է 1312 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 1035 անձ (վերջին մեկ օրում՝ 25 մարդ), 35 պացիենտ մահացել է:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։




Լրահոս