Հրդեհ է բռնկվել Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի պահեստի 1-ին հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:25-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել են պլաստմասսե թափոններ (մոտ 5 խմ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ժամը 18:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա 37 հասցեում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: