«Ռոման» մայիսի 4-ից կվերսկսի մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Ռոմայի» պաշտոնական էջը հայտնում է, որ թիմը վաղվանից կսկսի նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը: Ֆուտբոլիստները կմարզվեն խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունը: Իտալիայում թիմային մարզումները կթույլատրվեն միայն մայիսի 18-ից:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ա Սերիայի 26 տուրերից հետո «Ռոման» 45 միավորով 5-րդն է:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Գայլերի» կազմում Իտալիայի առաջնությունում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս