ՖԻՖԱ-ն դիմել է Շվեյցարիայի դատախազություն ՝ կոչ անելով շարունակել հետաքննությունը ֆուտբոլային գերատեսչության նախկին նախագահ Զեպ Բլատերի նկատմամբ. «Մենք պաշտոնական դիմում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն, որով կոչ ենք անում շարունակել Բլատերի նկատմամբ հետաքննությունը ։ ՖԻՖԱ-ն կքննարկի բոլոր իրավական տարբերակները, որպեսզի երաշխավորի, որ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ, որը փոխանցում Է AFP-ն:
2015 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բլատերի դեմ։ Դատախազությունը կարծում էր, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Բլատերը պայմանագիր է կնքել Կարիբյան ֆուտբոլային միության հետ ՖԻՖԱ-ի համար ոչ շահավետ պայմաններով ։
Բլատերին կասկածում են նաեւ ՖԻՖԱ-ի հաշվին 2 մլն շվեյցարական ֆրանկ (2,04 մլն դոլար) ապօրինի յուրացնելու մեջ:
Էդմոն Մարտիրոսյան