Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի: Իսկ ի՞նչ է պահանջում դատախազ Մանուկյանը:
Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 2020թ. ապրիլի 9-ի կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը եւ նույն օրվա հրամանն ամբողջությամբ վերացնել: Եվ ահա ուշագրավ գործողություններ են եղել Գլխավոր Դատախազությնում: Մեր տեղեկություններով, անգամ բանը հասել է այնտեղ, որ էթիկայի հանձնաժողովը մերժել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:
Ի դեպ Գլխավոր դատախազության էթիկայի հանձնաժողովի նախագահը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Հայկ Ասլանյանն է: Այսպիսով, ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք դատախազ Անդրանիկ Մանուկյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան