
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել` 02:23-ին:
Մասամբ այրվել են չգործող կրպակի տանիքը (8 քմ), փայտյա դարակներ և ջերմահարվել պատերը (7 քմ):