ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սյուզաննա Բարսեղյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ վարչապետի օգնական: Ի դեպ, այս մասին որոշումը պետք է հրապարակվի մայիսի 5-ին: Բայց պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում այնքան են ուրախացել այս նշանակումով, որ մայիսի 5-ի որոշումը հրապարակել են մայիսի 4-ին: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ Սյուզաննա Բարսեղյանը կարդարացնի կառավարության աշխատակիցների սպասելիքները:
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ ArmLur.am-ի այս հրապարակումից հետո կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում փոփոխություն է կատարվել, և ամսաթվի հետ կապված սխալը ուղղվել է. Սյուզաննա Բարսեղյանն այլևս վարչապետի օգնականն է:
Սյունէ Համբարձումյան