Ինչու է ոստիկանապետը Գեղարքունիքի մարզային վարչության պետին հրահանգել ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով, վարչության պետի ազատումը կապ ունի Գավառի աղմկահարույց դեպքերի հետ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Գևորգ Հակոբյանին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ու  պարզաբանում պահանջել: Մասնավորապես, նա հետաքրքրվել է, որ  անչափահասներն ամիսներ առաջ կռվել են, ինչու քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի կանխվեին այդ դեպքերը: Ապա ոստիկանապետը հրահանգել է, որ Գևորգ Հակոբյանը դիմում գրի և հեռանա:

Ըստ էության, այսպես Արման Սարգսյանը փորձ է անում ուրիշի վրա թողնել դեպքերի պատասխանատվությունը:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Հավելենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում  կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ։ Մենք հայտնել էինք, որ  կրակոցների պատճառը Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև ծագած վեճն է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:




Լրահոս