Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նրա խոսքով, այս պահին կա 9 քաղաքացի, որոնք միացված են թոքերի արհեստական սարքավորման, 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 2000-ը՝ մեկուսացման վայրերում:
«Շարունակում են աշխատել մեր սկզբունքներով: Երկրներ կան, որ օրինակ համաճարակաբանական հետազոտություններ չեն իրականացնում: Առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է», – նշեց նա:
Նրա խոսքով՝ կարող է մի իրավիճակ լինել, երբ տոտալ սահմանափակումներ լինեն կրկին, բայց դա ոչ ոք չի ուզում: Սակայն նա ընդգծեց՝ այդպես կլինի, եթե կանոնները չպահպանվեն:
«Մենք լսում ենք մեղադրանքներ, թե ինչու ենք թեստեր քիչ անում: Սակայն մենք արված թեստերի քանակով համադրելի ենք Իտալիայի, Ճապոնիայի հետ: Իհարկե կան երկրներ, որ մեզնից անում են տաս անգամ ավելի շատ թեստ, սակայն մենք վատ դիրքերում չենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում