Որ ոլորտների աշխատանքն է թույլատրվելու այսօրվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սահմանափակումները մի շարք ոլորտներում։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե որ ոլորտների աշխատանքն է թույլատրվում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

– Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

– Մանածագործական արտադրատեսակների, հագուստի և կոշիկի մանրածախ առևտուր շուկաներում և կրպակներում՝ բացառապես կրպակների մասով

– Այլ ապրանքների մանրածախ առևտուր կրպակներում

Կացություն, հանրային սնունդ

– Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա

– «Արագ սննդի» կետերի ծառայություններ՝ բացառապես բացօթյա

– Պաղպաղակի վաճառք սայլակներ (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

– Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա

– Գարեջրատների, պանդոկների գործունեություն՝ բացառապես բացօթյա

– Շարժական կետերից խմիչքների, ըմպելիքների վաճառք (բացառությունների դեպքում արգելվում է նարգիլեի մատուցումը)

Վարչարարական և օժանդակ գործունեություն

– Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով

Կրթություն

– Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

– Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկպահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն

– Արխիվների գործունեություն

– Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն

– Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար

-Սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով

Սպասարկման այլ ծառայություններ

Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ 94.92 – Քաղաքական կազմակերպությունների գործունեություն:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավոր սահմանափակումները կշարունակեն գործել հետևյալ ոլորտներում.

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում

– Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

Փոխադրումներ, պահեստային տնտեսություն

– Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն

Կացություն, հանրային սնունդ

– Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր

– Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ

– Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ

Վարչարարական և օժանդակ գործունեություն

– Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում

Մշակույթ, զվարճություններ, հանգիստ

– Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն

– Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն

– Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն

– Սպորտի բնագավառում գործունեություն

– Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն

Սպասարկման այլ ծառայություններ

– Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն

– Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին:




Լրահոս