ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում դիմակների և պաշտպանիչ արտահագուստի արտադրություն է սկսվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Թորոսյանին հարց ուղղեց պահեստավորված պաշտպանիչ միջոցների մասին:

«Ունենք բավարար քանակի, քանի որ շարունակաբար ձեռքբերումներ են իրականացվել: Երկու կարևոր բան կա, որ տեղի է ունենում, դա Հայաստանում դրանց արտադրությունն է: Դիմակների առումով երեկվանից սկսվել է արտադրություն՝ եռաշերտ, և դեֆիցիտ երբեք չի առաջանա: Ինչպես նաև սկսվել է  պաշտպանիչ արտահագուստի արտադրություն», – նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով, հիմնականում խնդիր է լինելու դրանց ձեռքբերման մասով՝ կախված գներից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս