
Թուրինի «Յուվենտուսը» կապ է հաստատել արտերկրում գտնվող իր ֆուտբոլիստների հետ եւ նրանց հայտնել, որ վերադառնան Թուրին:
Այս պահին «Ծեր Սինյորայի» տրամադրության տակ չեն գտնվում Կրիշտիանու Ռոնալդուն, Գոնսալո Հիգուայինը, Դուգլաս Կոստան, Ալեքս Սանդրոն, Դանիլոն, Վոյցեխ Շեսնին, Ադրիեն Ռաբյոն, Սամի Խեդիրան, Մատեյս դե Լիգտն ու Բլեյզ Մատյուիդին: Record-ի տեղեկություններով՝ Ռոնալդուն Թուրին կժամանի վաղը` մայիսի 4-ին:
Ֆուտբոլիստներն ակումբի մարզաբազա ժամանելուն պես կմեկուսացվեն 2 շաբաթով:
Հիշեցնենք, որ հենց վաղվանից Իտալիայում թույլատրվելու է ակումբներին վերսկսել մարզումները` որոշ սահմանափակումներով: Թիմային մարզումներ անցկացնել ակումբները կկարողանան միայն մայիսի 18-ից:
Էդմոն Մարտիրոսյան