ՊԵԿ-ը պահանջում է ժպիտներ հավաքող ընկերությանը ներառել սև ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհուրդ ընդդեմ  «Անտարես» ընկերության:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական եկամուտների կոմիտեն պահանջում է ժպիտներ հավաքող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Ի դեպ, այս ընթացակարգի քննությունը պետք է կայանար ապրիլի 30-ին, սակայն այն հետաձգվել է: Ամեն դեպքում, առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ որոշում է կայացնելու գնումների բողոքարկման խորհուրդը՝ «Անտարես»-ը կներառվի սեւ ցուցակում, թե ոչ:

Հավելենք, որ այս ընկերությունը մշտապես մասնակցել է պետական գնումների գործընթացին:

Ս. Հ.




Լրահոս