Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը մի քանի հարց ուղղեց նախարարին՝ կապված բուժաշխատողների վարձատրության, նրանց վարակման հետ կապված հարցերին:
«Ռապիդ թեստերի ճշգրտության մակարդակը բավականին ցածր է, արդյոք նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղենք մյուս ճշգրիտ թեստերի ձեռքբերման համար», – հետաքրքրվեց նա:
«Գրեթե անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն: Ռապիդ թեստեր այլևս ձեռք չենք բերել: Եղածն օգտագործվում է փակ հաստատություններում մեծածավալ սկրինինգ անելու համար: Իսկ մյուս թեստերի կարիք այս պահին չունենք: 70 հազարի մոտ թեստ ունենք, ևս 100 հազար էլ կարտադրվի: Մոտակա երեք-չորս ամիսների ընթացքում այն կբավականացնի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում