Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն այսօր դիմելու է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս առողջությունը վերականգնելու համար: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նշենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Նրա փաստաբանները մշտապես բարձրաձայնում են գեներալի առողջական վիճակի վատթարացման մասին: