Ապրիլի 24-ի ոգեշնչող արշավի շրջանակներում, որի ընթացքում 1.5 միլիոն կերակուր է տրամադրվում Միացյալ Նահանգների կարիքավոր անհատներին և ընտանիքներին և որպես խորհրդանշական երախտագիտության քայլ Ամերիկայի նկատմամբ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար, Բոստոնի հայ համայնքը համախմբեց աջակիցների, ինչպես նաև բարձրացրեց իրազեկվածությունը՝ ձեռք բերելով 3 գովազդային վահանակ՝ հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Սա մեր համայնքի գործելու ապշեցուցիչ օրինակն է՝ տեսնել, որ մեր ամենալավն ու ամենափայլունը հավաքվել են այստեղ Բոստոնում՝ շարունակելու «Feeding America»-ի ջանքերը: Սա հայկական համագումարի նպատակի հիմքում է` համախմբել մեր համայնքը իմաստալից կերպով»,– ասաց Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Սկսելով հարավային Կալիֆոռնիայի մեր հզոր համայնքից, Բոստոնի և այլ համայնքներ շարունակում են կազմակերպել և բարձրացնել իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փոխհատուցելով կարիքավորներին ներկայիս արտակարգ իրավիճակի ժամանակ: Ես բոլորիդ հետ կիսում եմ իմ հարգանքն ու շնորհակալությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր երկրով մեկ իրենց ներդրումն են ունեցել այս ջանքերում»,– հավելեց Բարսամյանը:
Դոկտորներ Շանթ և Ռիմ Բարսեղյանները կարողացան հավաքել անհրաժեշտ ֆինանսական միջոցները՝ համագործակցելով համայնքի հետևյալ անդամների հետ,. դոկտոր Նուբար ու տիկին Աննա Աֆեյաններ, տեր և տիկին Արմեն ու Լորեն Առաքելյաններ, պարոն Արամ ու դոկտոր Քնարիկ Արկուններ, դոկտոր Արմեն ու տիկին Արազ Արսլանյաններ, դոկտոր Միհրան ու տիկին Էլո Արթինյաններ, տեր և տիկին Նիկողոս ու Ռոզեթ Աթինիզյաններ, տեր և տիկին Նշան ու Մարգրիտ Աթինիզյաններ, տեր և տիկին Ռոբերտ ու Կարինե Ավագյաններ, տեր և տիկին Ջանո և Արփի Ավետիսյաններ, պարոն Արա ու դոկտոր Թալին Բալիկյաններ, տեր և տիկին Ավետիս ու Կարմեն Բարմակյաններ, տեր և տիկին Ջեք ու Ռիտա Բեջակյաններ, տեր և տիկին Սեմ և Իդա Բեջակյաններ, տեր և տիկին Ստեփան ու Բեթ Բոյամյաններ, տեր և տիկին Ավետիս ու Հուրի Բոյամյաններ, տեր և տիկին Սարգիս ու Ռիտա Չեքիջյաններ, տեր և տիկին Ժիրայր ու Սյուզան Դեմիրճյաններ, տեր և տիկին Րաֆֆի ու Նինա Ֆեստեկջյաններ, տեր և տիկին Ժան-Ժակ ու Նիկոլ Հաջար, դոկտոր Ջորջ ու տիկին Կարա Հալեբյաններ, տեր և տիկին Քրիս և Թալին Քեբաջյաններ, դոկտոր Պերճ ու տիկին Մարգարեթ Քիլաջյաններ, տեր և տիկին Ալեքսանդր ու Թամար Կուսպակյաններ, տեր և տիկին Ջորջ ու Զեփյուռ Կույումջյաններ, տեր և տիկին Աուրելյան և Անահիդ Մարտիրոս, տեր և տիկին Գարի ու Հասմիկ Մարտիրոս, տեր և տիկին Արմեն ու Սիլվի Մեգերդիչյաններ, տեր և տիկին Ռիչարդ ու Մարո Մեգերդիչյաններ, դոկտոր Վաչե ու տիկին Նատալի Մինասյաններ, տեր և տիկին Չարլի ու Հերիփ Մինասյաններ, տեր և տիկին Վահե և Անի Նիկողոսյաններ, տեր և տիկին Գառնիկ ու Լինդա Օստայաններ, տեր և տիկին Սարգիս ու Սեդա Ուրֆալյաններ, դոկտորներ Աշոտ և Ելենա Պապոյաններ, դոկտոր Վաչե ու տիկին Սեզա Սերադարյաններ:
«Որպես ցեղասպանություն վերապրածներ, մենք միշտ երախտապարտ էինք այն շրջաններին, որոնք մեզ հյուրընկալեցին և օգնեցին մեզ նորից բարգավաճել և կառուցել մեր համայնքները, ուստի երախտագիտություն հայտնելով այս հիասքանչ երկրին, որտեղ մենք ապրում ենք՝ այն նվազագույնն է, ինչ կարող ենք անել, ավելին` այս գովազդային վահանակների աչքի ընկնող տեղադրումը օգնում է շարունակել մեր հավաքական նպատակները՝ Հայոց ցեղասպանության ողբերգության մասին իրազեկվածության բարձրացման գործում»,– ասաց Մասաչուսեթս նահանգից դոկտոր Շանթ Բարսեղյանը:
Շնորհիվ բազմակոալիցիոն ամերիկահայ կազմակերպչական ջանքերի, որոնց սկիզբը դրվեց հարավային Կալիֆոռնիայում՝ համագործակցելով Թոնի Ռոբինզ հիմնադրամի հետ, «Feeding America»-ն՝ այս համազագային ոչ առևտրային կազմակերպությունը, կկարողանա տրամադրել շատ անհրաժեշտ սնունդ ավելի քան 5 միլիոն մարդու հավաքված ֆինասական միջոցների հիման վրա:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: