ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գավառի միջադեպի գործով անցնողներից մեկին հարցաքննում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննում են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին:

Մեր տեղեկություններով՝ Դավոյանի հարազատներին մինչ օրս թույլ չեն տվել տեսակցել նրան եւ դեպքից մեկ շաբաթ անց նոր միայն նախաքննական մարմինը կարողացել է գնալ բժշկական կենտրոն եւ հարցաքննել կրակոցների հետեւանքով վիրավորված Դավոյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ։ Մենք հայտնել էինք, որ կրակոցների պատճառը Նորատուս համայնքի և Գավառի անչափահաս տղաների միջև ծագած վեճն է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս