
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից։