
պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:
Մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Աշխատանքից ազատվել է նաև Ալբերտ Աբգարյանը: Նա ևս զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: