«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ucom-ի շուրջ զարգացող իրադարձությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Հետաքրքիր է, որ նախկինում հեռահաղորդակցության ոլորտում հարևան Վրաստանում ծագած խնդիրների թե՛ սցենարներն են նման, թե՛ անձինք են նույնը:
Օրերս վրացական պետական Pia.ge տեղեկատվական ծառայությունը և մի շարք այլ հեղինակավոր էլեկտրոնային պարբերականներ, մասնավորաբար commersant. ge և bfm.ge, անդրադառնալով հայաստանյան Ucom-ի և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների վերամիավորման շուրջ ստվերային պայմանավորվածություններին, զուգահեռներ են անցկացրել վրացական դեպքերի հետ:
Խոսքը Beeline Georgia ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որը 2009-2011 թվականներին ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության՝ Beeline ապրանքանիշի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ուշագրավ է, որ վրաստանյան բացահայտումների արդյունքում ծանր մեղադրանքների պատճառով Պյատախինը ստիպված է եղել հեռանալ ընկերությունից: Ու թեև այն ժամանակ գործը չի հասել քրեական պատասխանատվության, սակայն հեռահաղորդակցման բիզնես-շրջանակները Մոսկվայում Պյատախինի «առաջխաղացումը» հիմնավորել են Beeline-ի վրացական գրասենյակում լայնամասշտաբ և համակարգված գործունեության հետ:
Ստացվում է՝ Եսայան եղբայրների մեջքի հետևում ստվերային պայմանավորվածություններն ու նրանց փաստի առջև կանգնեցնելու սցենար եղել է, որը թեև Խաչատրյան եղբայրները հերքում են, սակայն բավական մոտ է եղել այն ավարտին հասցնելու օրը, որը ժամանակին կանխվեց Հայկ և Ալեքսանդր Եսայանների բացահայտման շնորհիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: