Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի՞. բուռն քննարկումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բուռն քննարկման թեմա էր դարձել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը, երբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարություններին ի պատասխան, վերջինս խոսել էր նրա քրոնիկական հիվանդությունների մասին:

Մասնավորապես Կարեն Վարդանյանը նշել էր. «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է: Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Ի պատասխան նախարարը գրել էր. «Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»:

Նախարարի այս գրառումը շատ օգտատերերի կողմից քննադատության արժանացավ, իսկ Վարդանյանն ասաց, որ այդ գրառումը հենց Թորոսյանին է բնութագրում։ ArmLur.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին՝ հասկանալու համար, արդյոք նախարարը ներողություն կխնդրի անձնական տվյալներ հրապարակելու համար, սակայն ի պատասխան խոսնակը նշեց, թե չի մեկնաբանում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս