ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ մոլորության մեջ են ընկնում. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը և այն բավական հագեցած օրակարգ է ունենալու։ Մասնավորապես, տեղեկացանք, որ նստաշրջանի օրակարգում 23 հարց է լինելու։

Օրակարգում կան այնպիսի հարցեր, որոնք կարող են երկար քննարկվել։ Դրանց թվին է պատկանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը։ Սրանք բոլորը ծավալուն փաստաթղթեր են եւ դատելով այն քննարկումներից, որ եղել են մշտական հանձնաժողովներում, ապա լիագումար նիստերին ևս ակտիվ է լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս