Վրացական լրատվամիջոցները անդրադարձել էին Հայաստնում UCOM ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ընդ որում լրատվամիջոցները նկատել էին, որ այդ գործի հետ կապված որոշ մարդիկ իրենց նախկին գործունեությամբ կապված են եղել Վրաստանի հետ:
«Բանկեր և ֆինանսներ» հրատարակչությունը շեշտում է, որ «Անդրեյ Պյատախինը 2009-2011 թթ ղեկավարել է «Բիլայն Վրաստանը» և վերջինս ստիպված է եղել լքել այդ պաշտոնը՝ բավական ծանր մեղադրանքների հետևանքով: Այդ ժամանակ գործը չի հասել քրեական հետապնդման, սակայն գործին լավ ծանոթ գործարարները, նշում են, որ Մոսկվան Պյատախինին հետ է կանչել վրացական Բիլայնում լայնածավալ ու համակարգային ապօրինությունների պատճառով»:
Սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումից հետո նույն այդ հրատարակչությունն արդեն հրապարակել է «Beeline Georgia»-ի պարզաբանումն այս առնչությամբ և ըստ էության հերքել իրենց նախորդ հրապարակումը: ««Beeline Georgia- ն հերքում է այն լուրերը, որ անցած տարիներին ընկերությունում որևէ ապօրինություն է եղել: Մեր ընկերությունը կատարել է բոլոր պարտավորությունները էթիկայի բարձրագույն չափանիշներին բավարարելու համար: Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին ապագայում ստուգել փաստերը՝ նախքան սխալ տեղեկատվություն հրապարակելը », – նշված է պարզաբանման մեջ: