Հայաստանի տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորն արդեն փորձում է շնչել: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հյուրանոցները փորձում են կամաց-կամաց բացվել: Բացօթյա ռեստորանները եւս մտադիր են առեւտուր իրականացնել:
Ծաղկաձորի հյուրանոցները սահմանները փակ լինելու պատճառով դրսից ամրագրումներ չունեն: Այս տարվա մայիսին Ծաղկաձորում պետք է տեղի ունենար կոնյակի փառատոն, սակայն այն հետաձգվել է:
Քաղաքապետը մեզ հետ զրույցում նշեց նաեւ, որ Ծաղկաձորում գործող հյուրանոցային տնտեսությունները դեռ չեն հաշվարկել իրենց կրած վնասները:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան