Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրենի՞, թե՞ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ. չեն կողմնորոշվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

 




Լրահոս