Կառավարության պարզաբանումն Էրիկ Գրիգորյանի հրաժարականի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էրիկ Գրիգորյանի համար անակնկալ է եղել իր հրաժարականը: Նշենք, որ նա մայիսի 2-ին իր տեղակալ Վարդան Մելիքյանի հետ այցելել է Լոռու և Տավուշի մարզի անտառտնտեսություններ, մասնակցել է փակ արմատային համակարգով տնկիների տնկմանը։ Իսկ այսօր պարզվում է, որ հրաժարական է տվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա այսօր եկել է աշխատավայր, բայց հրաժարականի մասին անգամ աշխատակազմին չի տեղեկացրել հրաժարականի մասին:

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Էրիկ Գրիգորյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել: Ապա՝ ընդգծեց, որ ինքը եւս այս լուրի մասին իմացել է մամուլի հրապարկումներից:

ՀՀ կառավարությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Էրիկ Գրիգորչյանի հրաժարականի հետ կապված վարչապետը դեռ պետք է միջնորդություն ներկայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն վարչապետն այս պահին միջնորդություն չի ներկայացրել: Ստացվում է, որ Էրիկ Գրիգորյանի աշխատանքային ճակատագիրը դեռեւս մնում է օդում կախված:

Հ.Գ. Ի դեպ, Էրիկ Գրիգորյանը իր հրաժարականի դիմում գրելուց հետո լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշել է հետեւյալը. «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս