Երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է հասարակական-քաղաքական կյանքում առկա լճացման, մշակույթային օրհասական խնդիրների եւ այլ հետաքրքրիր հարցերի շուրջ:
-Էմմա՛, շատերն այն կարծիքին են, որ այսօր հասարակական-քաղաքական կյանքում լճացման փուլ է, որը չի կարող չանդրադառնալ նաև մշակույթային կյանքի վրա: Որքանո՞վ են, ըստ Ձեզ, այս երկուսը փոխկապակցված:
-Չեն կարող փոխկապակցված չլինել, որովհետեւ ցանկացած մարդ ապրում է այն ժամանակաշրջանում եւ բախվում է առօրյա հոգսերին, եթե տեսնում է, եւ ցանկալի է, որ տեսնի ճիշտը, եթե լսում է՝ ցանկալի է, որ լսի ճիշտ, եւ ճիշտ վերլուծություններ անի, եւ այդ ճշմարտությունը բերում է մեկ այլ ճշմարտության , ինչը սկսում է քեզ խանգարել, եւ թույլ չի տալիս բարձրաձայնումներ անել, ինչ վիճակում, որ ես հիմա գտնվում եմ:
– Այսօր Ձեզ որքանո՞վ է գոհացնում Հայաստանի ներկայիս մշակութային քաղաքականությունը:
-Անկեղծ ասած կդժվարանամ ասել, եթե նկատի ունեք վերջին ամիսները, ապա կասեմ՝ բազմակետեր, քանի որ մենք կորցրեցինք շփումը մարդկանց հետ, աշխարհը մեզ թույլ չի տալիս, եւ դեռ թույլ չի տա լսել իրական ալիքներ, ջերմություն, իրական աչքեր…: Այսօր անհասկանալի է՝ ես ո՞վ եմ, ինչի՞ համար եմ, ժամանակն էլ ինձ թույլ չի տալիս հասկանալ, թե ի՞նչ բառերով պետք է լինի իմ խոսքը, այդ ի՞նչ բառեր պետք է ընտրեմ, որ խոսեմ ժամանակի մասին: Ի՞նչ են ուզում լսել, թե ի՞նչ է իրականում ասում Էմման: Ասելիքներս շատ են, բայց դժվարանում եմ ասել….
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովեփյան