ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի տոնացույցում մայիսի 5-ը նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:




Լրահոս