Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։
Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
«Նշենք, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։ Հավելենք, որ առաջիկայում պատրաստ կլինի նաև ծնողների համար նախատեսված էլեկտրոնային օրագրի հավելվածը»,- ասված է հաղորդագրության մեջ։