Հոր և երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 07:30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի 91 շենքի բակում 3 մարդ ընկած է գետնին, որոնցից 2-ը երեխաներ են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի բակում հայտնաբերել տղամարդու և մանկահասակ երեխաների դիեր:

Պարզվել է, որ նշված շենքի բակում հայտնաբերված անձանցից մեկը նույն շենքի բնակիչ է՝ ծնված 1980թ., իսկ մանկահասակ երեխաները վերջինիս երեխաներն են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդու նախկին կինը և երեխաները, տղան՝ ծնված 2013թ., իսկ աղջիկը՝ ծնված 2015թ., հյուրընկալվել են նշված հասցեում: Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ երեխաների հայրն է տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս նետել զավակներին, ապա նաև ինքն է նետվել: Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, առաջ են քաշվել մի շարք վարկածներ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս