Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մեկ օրում գրանցվել է շուրջ 400 նոր դեպք։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Մուգահեդը:
Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 669 հազար 604-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 253 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 210 հազար 424 մարդ: