
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը սոցկայքի իր էջում տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է:
«Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները’ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար:
Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը:
Առողջ եղեք»,- գրել է նա։