«Հանրահավաքի հարցերով եմ խառը, այդ իսկ պատճառով էլ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ չեմ գնացել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան պարզաբանեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Հայ ազգային կոնգրեսից միայն Արամ Սարգսյանը, Հովիկ Հովհաննիսյանն ու Ստեփան Դեմիրճյանն են այցելել հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին, Կարապետյանը նշեց. «Յուրաքանչյուրն ինքը պիտի որոշի` գնա, թե չգնա»: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի վերաբերյալ զրուցեց նաեւ ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի հետ: Վերջինս ոչ մի խնդիր չտեսավ այն փաստի մեջ, որ ՀԱԿ անդամների մեծամասնությունը դեռեւս Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելել: «Չեն գնացել, կգնան»,-ընդգծեց նա` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հիմա քաղաքական մեծ դաշտ կա: Հիշեցնենք` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել` այդ ակցիան անվանելով «Ձոն ազատության»:
«ՉԵՆ ԳՆԱՑԵԼ` ԿԳՆԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ