Էջմիածնի քաղաքապետի քեռին սպառնում է Գևորգ Մանուկյանին. ինչ է պատմում նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե իր և ընտանիքի դեմ սպառնալիքներով արշավ է սկսկել  Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քեռին՝ Գարիկ Չիլինգարյանը, ով նաև ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանի ազգականն է:

«Մի քանի օր առաջ գիշերը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 22։ 11 րոպեին,  ես ստանում են հերթական սպառնացող հաղորդագրությունը Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատ քեռու կողմից: Առաջին հայացքից սա սովորական թվացող հեռահար կռիվ է, իսկ իրականում այս պատմության արմատները տանում են 2008 թվի մարտյան իրադարձություններ, չկա այլ տարբերակ: Կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատների կողմից ուղղորդված իմ վրա ինտենսիվ հարձակումները միայն նրա համար են, որ ես երբեք չպահանջեմ 2008 թվի մարտի 1 – բացահայտումը: Ես պատասխանատու կերպով  հայտարարում եմ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 2008 թվի մարտի մեկի գործը կոծկողներից է եղել, ունեմ համապատասխան փաստեր, առաջիկայում ավելի մանրակրկիտ կներկայացնեմ կոնկրետ իր դերակատարությունը դրա մասին, առայժմ այսքանը»,-նշեց նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սույն թվականի փետրվարի 26-ին, Գարիկ Չիլինգարյանը Գևորգ Մանուկյանի ծանոթներից մեկի ֆեյսբուքյան էջին հնչեցրել է այն բառերը ինչը վերջերս Ալեն Սիմոնյանին ասել էր «Ադեկվատ» շարժման անդամ Արթուր Դանիելյանը:

« Բայց քանի որ ես ֆիզիկապես չէի կարող իր այդ բառի համար իր քիթը ջարդել,  որոշեցի նմանատիպ ձևով իրեն հակադարձել հենց տիկին Գասպարյանի ֆեյսբուքյան էջում, այսինքն վիրավորել, ոչ թե սպառնալ, ինչը տարբեր բաներ են: Մինչ այդ ես դիմեցի տիկին Գասպարյանի և իր քեռու մի ուրիշ ազգականի, ում հանդեպ ժամանակին հարգանք եմ ունեցել և խնդրեցի, որ նման արտահայտության համար տիկին Գասպարյանը և իր քեռին ինձանից և իմ հարազատներից հրապարակավ ներողություն խնդրեն, սակայն բացասական պատասխան ստացա, իսկ ինձ այլ բան չէր մնում, քան համարժեք պատասխան տալը, այնուհետև տիկին Գասպարյանի քեռին՝ նույն ինքը Գարիկ Չիլինգարյանը, ինձ անձնական նամակով սպառնալիքներ հնչեցրեց, մեկ անգամ երեկ Ֆրանսիայի ժամանակով 13։44 և գիշերը 22։11 – ին: Ի դեպ սա Դիանա Գասպարյանի հարազատների կողմից իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու առաջին դեպքը չէ: Կարծում եմ դա շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն պատժվում իրենց արարքների համար և քանի դեռ ես պահանջում եմ 2008 թվականի մարտի 1- ի բացահայտումը: Ի դեպ ավելացնեմ, որ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դիանա Գասպարյանը և Ալվինա Գուլումյանը ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թվի մարտի 1 – ի շինծու քրեականգործը կոծկելու կապակցությամբ, սպորտային լեքսիկոնով ասած պասերով են խաղացել, Ալվինա Գուլումյանը՝ Եվրոպական դատարանում,  Դիանա Գասպարյանը՝ Հայաստանում: Իմ ձեռի տակ է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ Դիանա Գասպարյանը հարցազրույց է տալիս առ այն, որ ինքը նախկինում աշխատել է մի կառույցում, որտեղ պատասխանել են Եվրոպական դատարանի պաշտոնական հարցումներին, և այլն»,-հավելեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը Գևորգ Մանուկյանի հայտարարությունների շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից.

« Ես խնդրում եմ Գևորգ Մանուկյանին լինել ազնիվ և հրապարակել նաև այն կեղտոտ, զազրելի հայհոյանքները, որ նա հասցնում է իմ ընտանիքի անդամներին, և ազնիվ լինելով՝ ասել, որ այդ գրառուները դրանց պատասխաններն են, ազնիվ չէ պրովակացիայի ենթարկել՝ հրապարակելով միայն պատասխանները: Եթե Գևորգ Մանուկյանը կարծում է, որ որևէ խնդիր կա օրենքի հետ, ապա թող դիմի իրավապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ Գևորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գևորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը:

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս