Իրանում մայիսի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 680-ով՝ ընդհանուրը դառնալով 101 հազար 650: Վարակի հետևանքով մահացածների թիվն ավելացել է 78-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 6 հազար 418: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 735 անձ:
Վերջին տվյալների համաձայն, ապաքինվածների թիվն ավելացել է 1112-ով: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 81 հազար 587 մարդ:
Մինչ այժմ թեստավորվել է 531 հազար 275 անձ: