Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ անդամ երկրներում միագումար ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ երբ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում մտցվեց կարանտինի ռեժիմ, նախնական ոչ պատոնական գնահատականներով կանխատեսվում էր, որ ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում անկումը կլինի 2,5 տոկոսի չափով: Ավելի ուշ այդ թվերը մի քանի անգամ վերանայվեցին:
Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջին պաշտոնական կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասում Եվրոպային առաջիկա ամիսներին:
Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»: