
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել էր, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: