
Խորհրդարանում մեկնարկել է կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը: ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց ավիացիոն ոլորտի մասին: Նա հիշեցրեց, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կարող է հայտնվել սև ցուցակում: Պատգամավորը գնահատական խնդրեց, որին արձագանքեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: Խոսքը չի գնում վերջին տարիների գործունեության մասին, այլ բազում տարիներ առաջ եղած գործունեության: Առարկություններ կներկայացվեն այդ նիստին, և վերջնական որոշում ստանալուց հետո կանենք հետևություններ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում