Շփվել եմ վիրուս կրող մարդու հետ. պատգամավորի օգնականը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսի հաստատված դեպք կա։  Նշել էինք, որ խոսքը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականի մասին է, իսկ պատգամավորն էլ ինքնամեկուսացված է եւ այսօրվա ԱԺ նիստին չէր մասնակցում:

Պատգամավորի օգնականը  նշում է, որ ջերմել սկսել է մայիսի 2-ին և այդ մասին տեղյակ է պահել իր անմիջական ղեկավարին։ «Որոշում ենք կայացրել, որ չեմ ներկայանա աշխատանքի, մինչև պարզենք պատճառները։ Վերջին անգամ աշխատանքի եմ եղել ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը։ Այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ միգուցե արդեն վարակված եմ:

Շփում եղել է ապրիլի 28-ին և 29-ին արդեն վիրուսը կրող մարդու հետ: Այդ պահին բնականաբար, հաստատված չի եղել COVID 19-ը վերջինիս մոտ: Երբ շաբաթ օրը սկսեցի ջերմել, ինքնամեկուսացել եմ, հետո դիմել բուժօգնության։ Հիվանդությունը թեթև է անցնում, առանց էական բարդությունների», – նշել է նա։

Հավելենք, որ այսօր առավոտից խորհրդարանում խստացվել էր ռեժիմը, և պատգամավորներին դահլիճ մտնելուց առաջ դիմակ և ձեռնոց էին բաժանում:




Լրահոս