Արոնյանը հաղթանակներ է տոնել «Ազգերի լիգա»-ի 3-4-րդ տուրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակներ է տոնել ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարի 3-4-րդ տուրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանն, ով հանդես է գալիս Եվրոպայի թիմի կազմում, երրորդ տուրում հաղթել է հնդիկ Սանտոշ Վիդիտին, իսկ չորրորդ տուրում առավելության է հասել ԱՄՆ թիմից Պերես Դոմինգեսի նկատմամբ:

Այս տուրից հետո Եվրոպայի հավաքականը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Առաջատարը Չինաստանն է, նրան հաջորդում է ԱՄՆ-ի թիմը:

ՖԻԴԵ-ն առաջին անգամն անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը:




Լրահոս