
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Նաև նշվում է, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։