Վթար Գորիսում․ տուժածները տեղափոխվել են Գորիսի ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սարյան 2-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ալիկ Մ., ծնված 1988 թ.) և «Ford» (վարորդ՝ Մեսրոպ Ա., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից և տեղափոխել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս