Քրեական հետախուզության վարչության պետը՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թ․ սեպտեմբերի 8-ից մինչև 2010թ․ հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետակա ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին։

Նարեկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007թ․ փետրվարի 12-ից մինչև 2010թ․ մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով դիտավորությամբ, խմբով, կատարել է բռնություն և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին։




Լրահոս