Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը: Նա մահացել է Երևանում մայիսի 6-ի գիշերը:
Երջանիկ Աբգարյանը ծնվել էր 1940 թվականին Աշտարակի շրջանի Արգել գյուղում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում։ 1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում, 1968-1970 թվականներին խորհրդային բանակում եղել է թարգմանիչ, 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում։
1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին` ՀՀ մաքսային վարչության պետ , 1996-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: