
Մայիսի 6-ին, ժամը 20:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին, մարվել՝ 21։10-ին: Մասամբ այրվել է անկողին: