
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն. դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողներից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200.000 դրամ:
Հիշեցնենք, որ Միքայել և Կարեն Վարդանյանները մարտ ամսին ևս 100 մլն. դրամ էին փոխանցել կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետական հաշվին:
Մանրամասները` տեսանյութում