ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից: Մեր տեղեկություններով, հանդիպումը նախաձեռնել է անձամբ Էդմոն Մարուքյանը, որը ընդամենը ցանկանում էր փակ հանդիպումների միջոցով տեղեկանալ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին՝ ոչ ֆորմալ ֆորմատով:
Մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ խոսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, ներկա իրավիճակի և շատ այլ հարցերի մասին: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Մարուքյանը երեկ էլ հանդիպման էր հրավիրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, որն էլ վերաբերել է այդ գերատեսչությանը վերաբերող հարցերին և Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ընդմիջման ժամանակ Մարուքյանի աշխատասենյակում վերջինս հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, իսկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե պարզապես սրճում և զրուցում էին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Գ.