Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի կառուցման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:

Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով և կարճ ժամկետում հանձնել շահագործման:




Լրահոս