
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Արարատի մարզի սիրելի բնակիչներ❗
??ՀՀ Արարատի մարզպետարանը հավաքագրում է այն անձանց տվյալները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և աշխատանք չունեն:
✅Աշխատանք գտնել ցանկացողներին կօգնենք մենք:
▶️Կարող եք լրացնել այս կարճ հայտը, որի շնորհիվ մարզպետարանը կստեղծի աշխատուժի բազա: Այն կփոխանցվի մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկություններում ներգրավեն մարզի բնակիչներին: