
Անցած տարվա ընթացքում ամենամեծ ձախողումն ուժային կառույցների նշանակումներն են եղել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Դուք, պարոն վարչապետ, քանիցս նշել եք, որ օլիգարխիան Հայաստանում ջախջախված է: Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է պահպանել իր ազդեցությունը, դիրքերը: Այս իրավիճակն ունի խորքային և համակարգային պատճառ: Դուք խոսում էիք Սերժի մնացորդներից, բայց այդ աղմուկի մեջ մենք մոռանում ենք, որ երկիրը շարունակում է ապրել այդ կառուցակարգերով», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում